Իտալական ամենահամեղ աղանդերներից մեկը. սրճային Պանա-կոտտա
Բաղադրիչներ
1. Լուծվող սուրճ – 2 թ/գ
2. Դեղնուց – 1 հատ
3. Կաթ – 150 մլ
4. Թթվասեր 15% (սերուցք 33%) – 180 մլ
5. Շաքարավազ – 4 թ/գ
6. Ժելատին – 20 գ
7. Վանիլին – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Ժելատինը թրջել 1 ճ/գ ջրով:
2. Կաթը լցնել կաթսայի մեջ, ավելացնել սուրճը և եռացնել:
3. Դեղնուցը և շաքարավազը հարել, ավելացնել տաք կաթը:
4. Զանգվածը դնել ցածր կրակի վրա, անընդհատ խառնելով՝ հասցնել եռման:
5. Խտացած խառնուրդը վերցնել կրակից, ավելացնել ժելատինը: Սառեցնել:
6. Սառած զանգվածին թթվասեր ավելացնել, խառնել և լցնել կաղապարների մեջ:
7. Պանա-կոտտաները դնել սառնարանը՝ մինչև պնդանան:
8. Աղանդերը հանել կաղապարից՝ կես րոպե այն դնելով տաք ջրի մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը