«Նայեցի՞ք Փաշինյան-Ալիև բանավեճը». Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նայեցի՞ք Փաշինյան-Ալիեւ բանավեճը:
Մի քանի րոպեում այդքան ինքնագոլ Հայաստանի եւ Արցախի դարպասներին:
Պետք է ասվեր, բայց չասվեց՝
մենք դեմ ենք կարգավորման փուլային տարբերակին,
Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում,
եթե 2 թուրքական պետություն կարող է լինել, ապա 2 հայկական պետություն պետք է լինի: Սրան այլընտրանք չկա,
Coca Cola-ն 32 տարի հին է Ադրբեջան պետությունից,
եւ վերջապես, հայերեն խոսելն ամոթ չէ, ավելի լավ է լավ մայրենին, քան վատ անգլերենը,
մի բան էլ. Տիգրան Մեծից խոսելուց առաջ, հիշիր, որ եղել է Բոսպորի թագավորություն, հռոմեական կայսրություն : Պատմությունից կլինի՞ դու չխոսես, այ ախպեր:
Հ.Գ. Պոպուլիզմը Մյունխենի համաժողովում չաշխատեց»:
Նայեցի՞ք Փաշինյան-Ալիեւ բանավեճը: Մի քանի րոպեում այդքան ինքնագոլ Հայաստանի եւ Արցախի դարպասներին: Պետք է ասվեր, բայց…
Gepostet von Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov am Samstag, 15. Februar 2020