«Ոչ ոք չէր գնահատում իմ խաղը, քանի որ ես վատ էի խաղում»․ Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բացատրել է, թե ինչու է նորմալ, որ ֆուտբոլիստները երբեմն խաղում են՝ ցավին դիմանալով:
Պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը նախկինում հայտնել էր, որ ձմեռային ընդմիջման ժամանակ բուժում է ոտքի քրոնիկ վնասվածքը: Արդյունքում, Կլոպին մամուլի ասուլիսում հարցրել են, թե ինչ խնդիր է անհանգստացնում իր խաղացողին։
«Ես ինքս խաղացող էի: Երբ վերլուծում եմ անցյալը, ինձ թվում է, որ ժամանակի 80%-ը խաղում էի ցավով: Բայց ոչ ոք դա չգնահատեց, որովհետև ես վատ էի խաղում: Դա չօգնեց, այդ ժամանակ ոչ ոք չհարցրեց ինձ:
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի համար ցավով խաղալու անհրաժեշտությունը լրիվ նորմալ է: Ես սա ասել եմ նախորդ տարի, երբ Հենդոն վնասվածք ստացավ «Բարսելոնայի» դեմ խաղում և կարծես թե ի վիճակի չէր խաղը շարունակել: Ընդմիջման ժամանակ ես նայեցի նրան, իսկ նա պատասխանեց, որ դա պարզապես ցավ է:
Մենք ամենից շատ օգտագործում ենք այս բառերը՝ սա պարզապես ցավ է: Սա վնասվածք չէ, բայց դեռ ցավ է, որը շեղում և խանգարում է ինձ: Գիտեմ, որ Ռոբերտսոնի համար շատ կարևոր էր, քանի որ նրան անհանգստացնում էր ձախ ոտքը՝ նրա համար միակ օգտակար ոտքը: Հիմա ամեն ինչ շատ ավելի լավ է:
Նման երկար ժամանակահատվածից հետո թիմում չկար մեկ խաղացող, որին ինչ-որ բան չէր անհանգստացնում: Բոլորն ինչ-որ խնդիր ունեին: Բայց Ռոբերտսոնի համար սա իսկապես կարևոր է, հիմա նա այլ կերպ է զգում»,- ասել է Կլոպը:
Սիրարփի Աղաբաբյան