![](/banners/BeFunky-design.jpg)
«Մանչեսթեր Յունայթեդը» կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով երկու շաբաթ կարանտին է նշանակել Իգալոյին
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/hypatia-h_429db5cba0acdc3683f337880297ee3e-h_27864539acad370dec5149ba2266a8ea.jpg)
Հարձակվող Օդիոն Իգալոն դեռ չի սկսել մարզվել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
Ըստ The Times-ի, ակումբը հարձակվողին նշանակել է երկշաբաթյա կարանտին: Սա հակավիրուսային անվտանգության միջոց է:
«Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին վարձակալեց Իգալոյին չինական «Շանհայ Շենհուա» ակումբից: Այս տարվա ձմռանը Չինաստանում տարածվել է կորոնավիրուս, զոհերի թիվն ավելի ու ավելի է աճում։
«Մանչեսթեր Յունայթեդի» որոշմամբ՝ Իգալոն դեռ չէր սկսել աշխատանքն ակումբի բազայում:
Չինաստանից ժամանելուց 2 շաբաթ անց Իգալոն կկարողանա սկսել մարզումները գործընկերների հետ: Հնարավոր է նրա մասնակցությունը «Չելսիի» դեմ խաղին, որը տեղի կունենա փետրվարի 17-ին:
Սիրարփի Աղաբաբյան