Բաժիններ՝

Ազարը կարող է 30 րոպե խաղալ «Սելտայի» դեմ. նա նոյեմբերից դաշտ դուրս չի եկել

«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը վնասվածքից հետո կարող է խաղադաշտ վերադառնալ:

Կիսապաշտպանը կարող է դաշտ դուրս գալ Լա Լիգայի 24-րդ տուրի՝ «Սելտայի» դեմ խաղում: Այս մասին հաղորդում է Marca-ն:

«Ռեալի» բժշկական շտաբը կարծում է, որ Ազարը հավաքել է մարզավիճակի 60 տոկոսը: Նպատակն է՝ թույլ տալ, որ բելգիացին 30 րոպե խաղա «Սելտայի» դեմ խաղում: Այնուամենայնիվ, խաղի օրն ամեն ինչ կախված կլինի հանգամանքներից:

Հիշեցնենք, որ Ազարը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ ՊՍԺ-ի դեմ խաղում (2:2), որը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին: Այդ պահից նա ոչ մի հանդիպման չի մասնակցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս