«Բոլոր սևերը, որոնց ցանկը հաստատում է վարչապետը, ենթակա են ոչնչացման». Գևորգ Գորգիսյան
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ուզում է, որ Հայաստանը լինի իրավական պետություն, իսկ «Իմ քայլը» խմբակցությունը փորձում է փոխել Սահմանադրությունը, ինչի համար նախ պետք է ստեղծվի հանձնաժողով, լինեն քննարկումներ մասնագետների հետ, որից հետո այդ առաջարկները պետք է Սահմանադրական դատարանը որոշում ընդունի դրանց հակասահմանադրական լինել-չլինելու մասին, բայց հիմա, եթե այս գործընթացը փորձում են շրջանցել, ապա այդ շրջանցումը միանշանակ հակասում է օրենքի և Սահմանադրության ոգուն, և արվում է մի բան, որի համար մեր գործընկերները մեղադրում են Հրայր Թովմասյանին։
Այսօր Ազգային ժողովում, դիմելով իմքայլական պատգամավորներին, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
«Էդպես չի՛ կարելի անել որևէ մեկի հետ, եթե մենք սահմանադրական փոփոխությունների ընթացակարգից դուրս ենք հանում Սահմանադրական դատարանին, մենք հայտնվում ենք մի իրավիճակում, երբ ԱԺ մեծամասնության բերած նախագիծը կարող է միանգամից գնալ հանրաքվեի՝ առանց ստուգելու դրա սահմանադրականությունը: Սահմանադրությամբ սահմանված է՝ յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք, օրինակ, բերում են դա փոխելու, ենթադրաբար բոլոր սևերը, որի ցուցակը հաստատում է ՀՀ վարչապետը, ենթակա են ոչնչացման, այս ընթացակարգով կարող են։ Այս պարագայում, եթե ՍԴ-ին հանում ենք դուրս, չկա որևէ մարմին, որը կարող է հետ պահել այս գործընթացից, չկա որևէ մարմին, որը կարող է փոխզսպել Սահմանադրության՝ նման հակասահմանադրական փոփոխությունները, և սրա մասին ենք մենք խոսում և պնդում, որ իրավական երկիր չի կարելի կառուցել օրենքների խախտմամբ և Սահմանադրության ոտնահարմամբ: Եվ հենց սրանով են հիմա զբաղված են մեր գործընկերները»,- ասաց Գորգիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում