Բաժիններ՝

«Մենք ուրախանում ենք նրանց համար, երբ նրանք գրկախառնվում և համբուրվում են». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշեկոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում «սառնության շրջանն» ավարտված է: Այդ մասին հայտնել է ԲԵԼՏԱ-ն:

«Ես չեմ ասի (անկեղծ կպատասխանեմ), թե ամերիկացիները մեր շատ մեծ բարեկամներն են: Բայց այ այդ սառնության շրջանը, երբ մենք միմյանց էինք նայում ինչ-որ հրակնատի, երկաթբետոնե հաստ պատի միջով, ավարտվել է»,- հայտարարել է Բելառուսի ղեկավարը՝ նշելով, որ ոչ մեկը չպետք է «հառաչի, ապրումներ ունենա եւ ողբա» այդ կապակցությամբ:

Նա ընդգծել է, որ Բելառուսը կարգավորում է հարաբերությունները «մեծագույն կայսրության» հետ, ինչը, սակայն, մտահոգել է Ռուսաստանին: «Իսկ ի՞նչ է, մենք Ամերիկայի հետ ավելի՞ն ենք արել, քան Ռուսաստանը: Դուք նայեք. նրանք ջանում են պինդ համբուրվել նրանց հետ: Ճիշտ է՝ չի ստացվում: Մենք ի՞նչ է, ապրումներ ենք ունենու՞մ: Մենք ուրախանում ենք նրանց համար, երբ նրանք գրկախառնվում եւ համբուրվում են»,- ասել է Լուկաշենկոն: Փետրարի 1-ին առաջին անգամ կայացելէ ԱՄՆ-ի պետական քարտուղարի պաշտոնական այցը Բելառուս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս