Բաժիններ՝

Գվարդիոլան 45 րոպե դուրս չի եկել հանդերձարանից՝ «Տոտենհեմից» կրած պարտությունից հետո

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարող է տուգանվել մամուլի ասուլիսից ուշանալու պատճառով: Ինչպես հայտնում է Manchester Evening News-ի լրագրող Ստյուարտ Բրենանը, իսպանացին 45 րոպե չի լքել իր թիմի հանդերձարանը:

Դեպքը տեղի է ունեցել «Տոտենհեմի» հետ խաղից հետո (0:2): «Քաղաքայինները» Պրեմիեր լիգայում կրեցին իրենց վեցերորդ պարտությունը՝ կրկնելով իրենց հակառեկորդը Գվարդիոլայի ղեկավարությամբ:

Մեկնաբանելով խաղը՝ Գվարդիոլան նշել է, որ առանցքային կետը երկրորդ խաղակեսում Ալեքսանդր Զինչենկոյի հեռացումն էր: Ուկրաինացին առաջին խաղակեսում դեղին քարտ ստացավ՝ ծեծկռտուքին մասնակցելու համար, իսկ երկրորդում նա խափանեց «Տոտենհեմի» հակագրոհը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս