«Գազպրոմը» գերադասեց վաճառել միայն իր գազը
«Գազպրոմը» կհրաժարվի անկախ մատակարարներից գազ գնել դրա հետագա վերավաճառքի նպատակով:
Ինչպես սեպտեմբերի 10-ի իր համարում գրել է «Վեդոմոստին», վկայակոչելով անանուն աղբյուրներին, այդ կերպ գազային գերընկերությունը ցանկանում է աջակցել սեփական արդյունահանմանը:
Հրատարակության տվյալով՝ անկախ մատակարարները գազի գնման դադարեցման մասին նամակ են ստացել անցած շաբաթ:
Գնման դադարեցումը վերաբերում է հենց «գազպրոմին», սակայն խոսք չի գնում դուստր ձեռնարկությունների մասին:
Բացի այդ՝ ռուսական գազային ընկերությունը չի դադարեցնի ուրիշի հումքը տեղափոխել սեփական խողովակներով:
Հրատարակությունը նկատում է, որ «Նովատեկը» «Գազպրոմին» վաճառում է շուրջ 42 մլն խմ գազ օրական, ինչը կազմում է անկախ արտադրողի արդյունահանման 28 տոկոսը: «Լուկօյլը» գազային մենաշնորհին է տալիս օրական 27 մլն խմ գազ: ԵՎս 8.6 մլն խմ «Գազպրոմը» գնում է «Սիբնեֆտեգազից»: