Բաժիններ՝

Արտակարգ դեպք Նուբարաշենի բանտում. 2 դատապարտյալներ դանակահարված վիճակում տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 28-ին, դանակահարութուն է տեղի ունեցել Նուբարաշենի բանտում: Ժամը 01:30-ի սահմաններում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ բանտի թիվ 57 խցի դատապարտյալների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ժամը 03:10-ի սահմաններում «կրծքավանդակի կտրած-ծակած վերք, ձախակողմյան պնեմաթորաքս, ձախ սրունքի կտրած վերք, աջակողմյան թոքի սալջարդ, ներորովայնային արյունահոսություն հարցականով» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 43 բժիշկների հերթպահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
Կարճ ժամանակ անց, այս անգամ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել «ձախ ձեռքի կոտրվածք, ձախ նախաբազկի, աջ ազդրի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ մեկ այլ քաղաքացի:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Մղդեսյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորներն են՝ 44-ամյա Ռաֆայել Ա.-ն և 46-ամյա Հակոբ Վ.-ն:

Վերջիններս հիվանդանոց են տեղափոխվել Նուբարաշենի բանտից, որտեղ ստացել են նշված մարմնական վնասվածքները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս