Բաժիններ՝

Ֆեդերերն Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում է

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում է:

Տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում Ֆեդերերը մրցեց աշխարհի 100-րդ ռակետ ԱՄՆ ներկայացուցիչ Թենիս Սանդգրենի հետ: 3 ժամ 32 րոպե ձգված մրցախաղում 39-ամյա Ֆեդերերը հաղթեց 5 սեթերից հետո` 6:3, 2:6, 2:6, 7:6 (10:8), 6:3 հաշվով:

Թենիսի «Մեծ սաղավարտի» այս տարվա առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ:Ավստրալական Մելբուռն քաղաքում ընթացող մրցաշարը տեղի է ունենում 107-րդ անգամ՝ 1905 թվականից: «Australian Open»-ի  տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանցը՝ Նաոմի Օսական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս