Բաժիններ՝

Ոստիկանները Արագածոտնի մարզում կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել

Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Արագածոտնի մարզի Արայի գյուղի ղեկավարը, ըստ ձեռք բերված նախնական տվյալների, 2016 թ. օգոստոսից մինչև 2017 թ. նոյեմբեր ամիսը համայնքապետարանում, ամսական 56.000 դրամ աշխատավարձով, խմելու և ոռոգման ջրի հսկիչ է հրամանագրել իր որդուն, որն աշխատանքի չի ներկայացել, այդ աշխատանքը կատարել են այլ անձինք, իսկ որդին համապատասխան պաշտոնատար անձանց կողմից վարձատրվել է, ինչի հետևանքով, այս պահին քննությանը հայտնի տվյալներով, պետությանը պատճառվել է մոտ 900.000 դրամ նյութական վնաս:

Բացի այդ, 2016 թ. սեպտեմբերից մինչև 2017 թ. նոյեմբեր ամիսը համայնքի ղեկավարը համայնքապետարանում գրադարանավար է հրամանագրել մի կնոջ, որն աշխատանքի չի ներկայացել, բայց վարձատրվել է, ինչի հետևանքով, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների, պետությանը պատճառվել է մոտ 800.000 դրամ նյութական վնաս:
Առերևույթ հանցագործությունների առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս