ԲՀԿ-ին կպատժե՞ն. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական պատգամավորների մասնակցությամբ երեկվա տուրուդմփոցից հետո «Իմ քայլում» որոշել են չբավարարվել միայն «մանր-մունր» սանկցիաներ կիրառելով, ինչպիսին պատգամավորների մուտքը դահլիճ ժամանակավոր արգելելն է: Մեզ ասացին, որ քննարկում են էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը, որ քննեն ԲՀԿ-ական ըմբոստ պատգամավորների վարքագիծը եւ «պատժեն»:
Հիշեցնենք՝ երեկ անկախ պատգամավոր Բաբաջանյան Արմանի հրահրմամբ ծագած վեճից հետո քաշքշուկ սկսվեց ԲՀԿ-ի եւ «Իմ քայլի» պատգամավորների միջեւ, որից հետո ԱԺ նախագահը ԲՀԿ-ական չորս պատգամավորի մինչեւ օրվա ավարտը զրկեց դահլիճ մտնելու իրավունքից: Նշենք, որ էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին ավելի վաղ հայտարարել էր նաեւ Լիլիթ Մակունցը, եւ երեկվա միջադեպը, փաստորեն, արագացրեց հանձնաժողովի ստեղծման պահանջը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: