![](/banners/BeFunky-design.jpg)
Alphabet-ի կապիտալիզացիան հասել է 1 տրլն դոլարի. CNBC
![](https://168.am/wp-content/uploads/2020/01/1001669.jpg)
Alphabet հոլդինգը, որին պատկանում է Google ընկերությունը, հասել է 1 տրլն դոլար կապիտալիզացիայի: Այդ մասին հունվարի 16-ին հայտնել է CNBC հեռուստաընկերությունը:
Նրա տվյալներով՝ կորպորացիան դարձել է ամերիկյան չորրորդ ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան գերազանցել է այդ նշագիծը:
Առաջինը 2018 թվականին Apple-ն էր, նրան հաջորդեցին Microsoft-ը եւ Amazon-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: