Իրաքի փոխվարչապետը տպավորված է

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Իրաքի փոխվարչապետ Ռաուշ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է
Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչութունը:
Հանդիպման ժամանակ Նալբանդյանը վստահություն է հայտնել, որ Իրաքի ներկայացուցչական պատվիրակության այցելությունը կխթանի տնտեսական գործակցությունը, և ընդգծել է, որ այցն ունի նաեւ կարեւոր քաղաքական ազդակ: Նա հույս է հայտնել, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում, առավել կամրապնդեն հայ-իրաքյան դարավոր բարեկամությունը:

Իրաքի փոխվարչապետը նշել է, որ տպավորված է այցելության արդյունքներով, որը գնահատում է որպես պատմական, և վերահաստատել է իր կառավարության որոշումը Երեւանում դեսպանատուն բացելու վերաբերյալ:

Քննարկվել է մի շարք բնագավառներում երկկողմ համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կարեւորվել է նաև իրաքահայ համայնքի դերը երկու ժողովուրդների եւ երկրների միջև հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում:

Իրաքի փոխվարչապետը ներկայացրել է իր երկրում կայունության, ներպետական համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը, մտքեր են փոխանակվել Միջին Արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս