ԱՄՆ-ի զինված ուժերը վերսկսել են Իրաքի հետ համատեղ գործողությունները. NYT
ԱՄՆ-ի զինված ուժերի ստորաբաժանումները հունվարի 15-ին վերսկսել են Իրաքի հետ համատեղ գործողությունները, այդ թվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, որոնք ընդհատվել էին երկու շաբաթ առաջ Բաղդադում Միացյալ Նահանգների դեսպանատան առջեւ բողոքի ցույցերից հետո: Այդ մասին հայտնել է The New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով Պենտագոնի աղբյուրներ։
Նրանց տվյալներով՝ ամերիկացի զինվորականները ձգտում էին հնարավորինս արագ վերսկսել համատեղ գործողություններն Իրաքի տարածքում՝ այդ գործողուպթյունների դադարեցումն իրենց հաղթանակը հռչակելու ԻՊ-ի ցանկացած փորձ կանխելու նպատակով: Ինչպես նշված է հրապարակման մեջ, ընդհատումը հայտարարել էր ամերիկյան, այլ ոչ թե իրաքյան կողմը:
Բաղդադի եւՎաշինգտոնի միջեւ հարաբերությունների սրումը տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերի 29-ին Սիրիայի հետ սահմանի մերձակա Էլ Քայիմ քաղաքում շիաների կազմավորումների ճամբարի վրա ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հարձակումից հետո, որը հանգեցրեց 27 աշխարհազորայինների մահվան: Ի պատասխան շիա ակտիվիստները դեկտեմբերի 31-ին Բաղդադում գրոհ են ձեռնարկեցին ԱՄՆ-ի դեսպանատան վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: