Բաժիններ՝

ԱՄՆ-ը որոշել է Չինաստանը հանել արժութային մանիպուլյատորների ցուցակից

ԱՄՆ-ը որոշում է ընդունել Չինաստանը հանել արժութային մանիպուլյատորների ցուցակից: Այդ մասին ասված է երկրի առեւտրական գործընկերների մակրոտնտեսության եւ արժութային քաղաքականության վերաբերյալ ֆինանսների նախարարության կիսամյա զեկույցում, որը հրապարակվել է հունվարի 13-ին։

Ցուցակից հանելու որոշումն ընդունվել է Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրական գործարքի առաջին փուլի ստորագրման նախաշեմին: «Նախարարությունը կատարել է վերջին յոթ ամսում Չինաստանի արժութային քաղաքականության զարգացման վերլուծություն (…) Թեեւ տասը երկրների արժութային քաղաքականությունը սեւեռուն ուշադրություն է պահանջում, գլխավոր գործընկերներից ոչ մեկը (չի խախտում) արժութային մանիպուլյացիանների մասին 1988 եւ 2015 թվականների համապատասխան օրենսդրական չափանիշները»,- նշված է տեքստում:

Ինչպես հայտնել են գերատեսչությունում, Չինաստանը որոշում է ընդունել «ձեռնպահ մնալ մրցակցային արժեզրկումից՝ միեւնույն ժամանակ ապահովելով թափանցիկությունն ու հաշվետվությունը»: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2019 թվականի դեկտեմբերի 31-ին հայտարարել է, որ Չինաստանի հետ առեւտրական գործարքի առաջին փուլի վերաբերյալ համաձայնագիրը կստորագրի հունվարի 15-ին Սպիտակ տանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս