Բաժիններ՝

«Ահա թե ինչպես են նոր Հայաստանում խախտվում մարդկանց աշխատանքային իրավունքները»

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ստացել եմ նամակ Իջևանի բժշկական կենտրոնի նախկին տնօրենից, որը բառացի հրապարակում եմ: Ահա թե ինչպես են նոր Հայաստանում խախտվում մարդկանց աշխատանքային իրավունքները:

Գնդակը Վճռաբեկ դատարանի դաշտում է…

ՆԱՄԱԿԻ ԲՈՒՆ ՏԵՔՍՏԸ

«Բարև Ձեզ, պարոն Պետրոսյան։

Ձեզ գրում եմ,որովհետև տեսնում եմ ,թե ինչքան սրտացավ եք ժողովրդին հուզող իրական խնդիրների հանդեպ։ Չեմ ակնկալում,որ իմ խնդրին կանդրադառնաք, բայց ուզում եմ տեղյակ լինեք թե ինչ է կատարվում Իջևանում։Եթե վարչապետի ծննդավայրում է այս իրավիճակը,պատկերացնում եմ,թե ինչ է կատարվում մնացած մարզերում։
Ես 2016 թ-ին մրցույթով ընտրվել եմ որպես Իջևանի ԲԿ-ի տնօրեն։

Իշխանափոխությունից հետո նախկին մարզպետ Վահե Ղալումյանը (հիմա ԱԺ պատգամավոր) փորձեց ինձ ազատել աշխատանքից (չգիտեմ՝ որպես ղարաբաղցի, որպես հանրապետական, թե պարզապես իրենց համար անցանկալի թեկնածու) չհասցրեց, հեշտ կուլ չգնացի։ Ասեմ, որ իմ աշխատած ժամանակահատվածում փակվել է հիվանդանոցի շուրջ 30 մլն պարտքը, և առհասարակ բժշկական կազմակերպությունների գնահատման որակական ցուցանիշներով առաջընթաց ենք ունեցել։

Ընտրություններից հետո նոր մարզպետը դեռ չտեղավորված ազատեց ինձ աշխատանքից (իհարկե՝ իմ դիմումի համաձայն) տարբերակով՝ խոստանալով ապահովել աշխատանքով։ Հասկացա, որ խաբում են, օգտվեցի երեքօրյա իմ իրավունքից (դիմումս հետ վերցնելու), սակայն մասնագիտական աշխատանքն էլ շատ համարեցին։ Ես դիմեցի դատարան։ 1-ին ատյանի և վերաքննիչի կողմից որոշում է կայացվել վերականգնել աշխատանքի և փոխհատուցել։

Հիմա էլ վճռաբեկ են ուզում դիմեն, չնայած գիտեն,որ վարույթ անգամ կարող է չունդունեն։ Այս ժամանակահատվածում ինձ վեթինգի են ենթարկել ոտից գլուխ, սպառնացել, քրեական գործեր վերաբացել իմ ընկեր կոլեգաների վրա, եթե ես չհրաժարվեմ հայցից։ Հռետորական հարց է առաջանում պատկան մարմինները չգիտեն ինչ է կատարվում այստեղ։ Ես իմ իրավունքները կպաշտպանեմ իրավական ճանապարհով մինչև վերջ՝անցնելով այդ դժվար ճանապարհը։ Ահա թե ինչպես են վեաբերվում 25 տարվա մարզում աշխատած մասնագետի հետ։

Հետաքրքիր է, ինչպես կարելի է վատնել պետական բյուջեն, այս ամենը ներկայացնել գեղիցիկ փաթեթավորումով վարչապետին ու պատասխանատվության չենթարկվել։

Խորապես մտահոգված եմ անարդարության այս մթնոլորտից, այնինչ բոլորս պայքարել ենք հենց արդարության համար։ Շնորհակալ եմ, որ անդրադարձաք ինձ ևս շատ հուզող ժողովրդագրական խնդիրներին։ Չգիտեմ՝ ելք կա, թե չէ, բայց հույս կա՝ Ձեր և մնացած պայքարողների շնորհիվ»։

Ստացել եմ նամակ Իջևանի բժշկական կենտրոնի նախկին տնօրենից, որը բառացի հրապարակում եմ:Ահա, թե ինչպես են նոր Հայաստանում…

Gepostet von Gevorg Petrosyan am Donnerstag, 9. Januar 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս