ԵՊՀ ՈՒԽ նախագահին բերման ենթարկելու օպերացիան կազմակերպվել էր պրոռեկտորի միջոցով. նա Արայիկ Հարությունյանի ընկերն է. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու օպերացիան կազմակերպվել էր ԵՊՀ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանի միջոցով, որը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ընկերն է, նրա աչքն ու ականջը` ԵՊՀ-ում:

Իսրայելյանը մի քանի անգամ զանգել է Ափոյանին, կանչել` ինչ-որ կրակոցների տեսանյութեր «նայելու», «հարցնելու»` ում է ճանաչում կրակողներից, որից հետո ԵՊՀ պահակային ծառայության պետ Լյովա Առուստամյանը ցուցմունք է տվել, որ Դավիթ Ափոյանը ճանաչում է այդ տղաներին, ոստիկանները խիստ ցուցադրաբար եկել-բերման են ենթարկել Ափոյանին:

Այդ ծառայությունների դիմաց Առուստամյանին առաջիկայում պաշտոնի բարձրացում է սպասում, տոներից հետո նրան կնշանակեն ուսանողական հանրակացարանի տնօրեն, որպես ցուցանք, թե ինչ է կատարվում հավատարիմների և ինչ` «անհավատների» հետ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031