Բողոքի ակցիան Բեյրութում շարունակվում է (լուսանկարներ)

Բեյրութի հունգարական դեսպանության առաջ դեռևս շարունակվում է բազմամարդ բողոքի ակցիան: Ինչպես տեղեկացրել էինք` հայ քաղաքական երեք կուսակցությունների ուսանողական և երիտասարդական միությունները բողոքում են Հունգարիայի կառավարության ընդունած  որոշման դեմ՝ մարդասպան Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու համար։

Մինչ ՀՅԴ-ի,ՍԴՀԿ-ի և ՌԱԿ-ի ներկայացուցիչները հանդիպում են Հունգարիայի դեսպանին հետ և դատապարտագիր-հուշագիր են հանձնում ուղղված՝ Հունգարիայի կառավարությանը։

168.am-ի թղթակցի հետ զրույցում «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանդահարյանն ասաց, որ Բեյրութում Հունգարիայի դեսպանի հետ հանդիպել են վերոնշյալ կուսակցությունների պաշտոնական ղեկավարները` հատուկ պատվիրակությամբ: Դեսպանի հետ ունեցած զրույցից հետո պատվիրակությունը դեսպանին հուշագիր է հանձնել, որը կներկայացնենք ավելի ուշ:

Տեսանյութեր

Լրահոս