Արման Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել
Արման Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծնունդի առիթով։
«Կա ճանապարհ արդեն անցած,
Դժվար, բայց պատմություն դարձած,
Եվ այն արժե հազար ու մի ճառեր
Ամփոփելով 2019 թվականը՝ կարող եմ արձանագրել, որ բավականին բարդ տարի ունեցանք:
Ոմանց մոտ շատերիս բարի համբավն ու անունը ստվերելու գայթակղությունն այնքան մեծ էր, որ երբեմն կտրվում էին իրականությունից: Գիտեք, քանդելն ավելի հեշտ է, քան կառուցելը: Փորձեք մյուսների անունն արատավորելու փոխարեն կյանքում ինքնուրույն գոնե մի լավ բան ստեղծել:
Սակայն այս ամենը փոքր գլխացավանք է դառնում, երբ կողքիդ են ընկերներդ: Մեջքդ ամուր է, ուժեղ ես ու անկոտրում, երբ շրջապատված ես հավատարիմ ու անշահախնդիր մարդկանցով:
Մշուշոտ այս օրերն անցողիկ են, մնայուն է ընտանիքը, ընկերությունն ու հայրենիքը:
Թող սեր, խաղաղություն և ներդաշնակություն տիրի հայոց աշխարհում:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»: