Բաժիններ՝

Դիմակավորված երկու անձ մտել էին տարեց ամուսինների տուն, տանտիրուհու բերանը կպչուն ժապավենով փակել…

Դեկտեմբերի 26-ին Արարատի մարզի Բարձրաշեն գյուղում ավազակային հարձակում էր կատարվել։ Դիմակավորված երկու անձ մտել էին տարեց ամուսինների տուն, տանտիրուհու բերանը կպչուն ժապավենով փակել ու դանակի սպառնալիքով փող հափշտակելուց հետո փախել։

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Արարատի մարզային վարչության ու Մասիսի բաժնի ծառայողների հետ, ծավալուն օպերատիվ միջոցառումներ ձեռնարկեցին։ Բառի բուն իմաստով՝ օր ու գիշեր աշխատելու արդյունքում ոստիկանները հետքը գտան՝ դեկտեմբերի 29-ին բացահայտելով հանցագործությունը։

Արարատի մարզի Մրգավետ գյուղից բաժին բերման ենթարկվեց 32-ամյա, իսկ Մխչյան գյուղից 18-ամյա կասկածվողը։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ էին ձեռք բերվել, որ նրանք էին «ՎԱԶ 2107» մակնիշի տաքսի ավտոմեքենայով գնացել Բարձրաշեն գյուղ ու ավազակային հարձակում գործել։

Նրանք ոստիկանությունից ներկայացվել են դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Դանակը, դիմակներն ու ձեռնոցները հայտնաբերվել ու առգրավվել են։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս