Ֆիլիպիններում թայֆունի զոհերի թիվը հասել է 47-ի. «Սինհուա»
Առնվազն 47 մարդ է զոհվել Ֆիլիպիններում «Ֆանֆոն» թայֆունի հետեւանքով, եւս ինը մարդ համարվում է անհայտ կորած: Դեկտեմբերի 30-ին այդ մասին հայտնել է «Սնհուա» գործակալությունը:
Ավելի վաղ CNN Philippines հեռուստաալիքը հաղորդել էր 41 զոհվածի մասին:
Ավելի քան 1,6 միլիոն մարդ է տուժել թայֆունից, որոնք ապրում են Միմարոպայի, Արեւմտյան Վիսայաների, Արեւելյան Վիսայաների, Կենտրոնական Վիսայաների, Բիկոլի եւ Կարագայի տարածաշրջաններում: Բացի այդ, ավելի քան 260 հազար տուն եւ շուրջ 90 պետական հիմնարկություն վնասվել են տարերքի հարվածների հետեւանքով:
Թայֆունը ցամաք է դուրս եկել դեկտեմբերի 24-ին: Վերջին տվյալներով՝ քամու արագությունը դրա սահմաններում կազմում է վայրկյանում շուրջ 33 մետր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:-