Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն, Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է. ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է:
Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից) և Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.
Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն