Քաղաքացիները՝ ամանորյա ծախսերի, 430 մլն դրամի և գնաճի մասին. Հարցում
2020 թվականի Սպիտակ Առնետի տարուն մնացել են հաշված օրեր: 168.am-ը Երևանում քաղաքացիների շրջանում փոքրիկ հարցում է իրականացրել՝ պարզելու համար, թե ինչպես են նրանք պատրաստվում Ամանորին:
Մեր հարցմանը մասնակից քաղաքացիների մի մասն ամանորյա գնումներն արդեն կատարել է, մի մասն էլ՝ դեռևս չի սկսել, նրանցից քչերն են քաղաքից ամանորյա շունչ զգում:
Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի՝ ամանորյա միջոցառումների համար նախատեսված 430 միլիոն դրամին, մեծամասնությունն այն կարծիքին է, թե դրանով կարելի էր ավելի կարևոր կարիքներ հոգալ:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում