Բաժիններ՝

Իսրայելական ինքնաթիռները խոցել են ՀԱՄԱՍ-ի օբյեկտն ի պատասխան հրթիռակոծման

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները դեկտեմբերի 19-ին խոցել են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ արմատական շարժմանը պատկանող զենքի արտադրության օբյեկտն ի պատասխան այդ տարածքից հրեական պետության վրա ձեռնարկված գրոհի: Այդ մասին հաղորդել է Իսրայելի Պաշտպանության բանակը:

«Ի պատասխան Գազայի (հատվածի) կողմից գիշերն Իսրայելի հրթիռակոծման Իսրայելի Պաշտպանության բանակի կործանիչները հարված են հասցրել Գազայում ՀԱՄԱՍ-ի օբյեկտին, որտեղ զենք է արտադրվում»,- ասված է Twitter-ում բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ իսրայելացի զինվորականները տեղեկացրել են, որ իրենց հակաօդային պաշտպանության համակարգը դեկտեմբերի լույս 19-ի գիշերը կալանել է Գազայի հատվածից դեպի Իսրայել արձակված հրթիռը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս