Բաժիններ՝

Հնդկաստանում սահմանափակել են ինտերնետը անկարգություններից հետո, փակվել են բուհեր

Հնդկաստանի կառավարությունը որոշում է ընդունել Համացանցից օգտվելը սահմանափակել երկրի հյուսիսի եւ հյուսիս-արեւելքի մի շարք տարածաշրջանների բնակիչների համար՝ կապված լույս դեկտեմբերի 16-ի գիշերը քաղաքացիության մասին օրենքի նոր տարբերակի շուրջ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետ: Այդ մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը:

Այդ տեղեկատվության համաձայն, սահմանափակումները վերաբերել են Ութար Փրադեշի, Արեւմտյան Բենգալիայի, Ասամի նահանգներին, ինչպես նաեւ Դելիի ազգային մայրաքաղաքային օկրուգին, որտեղ արդեն մի քանի օր է՝ շարունակվում են բողոքները, որոնք կիրակի երեկոյան վերաճել են ոստիկանության հետ բախումների: Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, այդ անկարգությունների ընթացքում տուժել է մոտավորապես 60 մարդ, այդ թվում՝ իրավապահ մարմինների աշխատակիցներ: Ընդամենն անցած 24 ժամվա ընթացքում բերման է ենթարկվել շուրջ 100 ուսանող, որոնց մեծ մասն արդեն ազատ է արձակվել:

Քաղաքացիության մասին օրենքի սկանդալային ուղղումները, որն ուժի մեջ է մտել անցած շաբաթվա վերջին, նախատեսում են, որ Հարավային Ասիայի հարեւան երկրների, այդ թվում՝ Աֆղանստանի, Պակիստանի եւ Բանգլադեշի ոչ մուսուլման բնակիչները պարզեցված կարգով Հնդկաստանի քաղաքացիություն ստանալու հնարավորություն կունենան, եթե նրանք բռնաճնշումների են ենթարկվել հայրենիքում: Օրենքը հարուցել է Հնդկաստանի մուսուլմանների դժգոհությունը, որոնք կարծում են, որ ուղղումները խախտում են Սահմանադրությունը եւ կրոնական հատկանիշով խտրականություն են ենթարկում երկրի քաղաքացիների մի մասին: Վրդովմունք են հայտնել նաեւ երկրի հյուսիսարեւելյան նահանգների բնակիչները, որոնք զգուշանում են, որ այժմ իրենց տարածաշրջաններում օրինական կարգով կկարողանան հաստատվել միլիոնավոր բանգլադեշցիներ, ինչը, բողոքների կազմակերպիչների կարծիքով, սպառնում է տեղի բնակչության շահերին:

Նյու Դելիում անկարգությունների էպիկենտրոնը դարձել է Ջամիա Միլիա Իսլամիա համալսարանը, որտեղ սովորում են առավելապես մուսուլման ուսանողներ: Վերջին երեք օրերին ուսումնական այս հաստատությունում տեղի  ին ունենում ցույցեր, իսկ դեկտեմբերի 15-ի երեկոյան խաղաղ ակցիաները վերածվել են վանդալիզմի գործողությունների եւ ոստիկանության հետ ընդհարումների: Իրավապահմները ցուցարարներին ցրելու համար կիրառել են ռետինե մահակներ եւ արցունքաբեր գազ: Դրանից անմիջապես հետո բողոքի նոր ակցիաներ անցկացնելու պատրաստակամություն են հայտնել արդեն Մումբայի, Պունայի եւ Հնդկաստանի այլ քաղաքների ուսանողական կազմակերպությունները:

Հնդկաստանի իշխանությունները որոշում են ընդունել երեք շաբաթով փակել այն համալսարանները, որոնց ուսանողները քաղաքացիության մասին օրենքի նոր տարբերակի ընդունումից հետո մասնակցել են զանգվածային անկարգությունների: Ինչպես հայտնել է PTIco գործակալությունը, խոսքը վերաբերում է Ութար Փրադեշի նահանգի Ալիգարխ քաղաքի մուսուլմանական համալսարանին եւ Նյու Դելիի Ջամիա Միլիա Իսլամիա համալսարանին: Հնդկաստանի այս երկու խոշոր ուսումնական հաստատություններում քննաշրջանները կհետաձգվեն, իսկ ուսանողներին կուղարկեն տուն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս