Բաժիններ՝

ԱՄՆ-ն ավարտել է զորքերի հետքաշումը Սիրիայի հյուսիսից. Պենտագոնի ղեկավար

ԱՄՆ-ն ավարտել է իր զորակազմի կրճատման ու վերատեղակայման գործընթացը Սիրիայի հյուսիս-արեւելքում: Ինչպես դեկտեմբերի 4-ի երեկոյան Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Մարկ Էսփերը, ընդամենը Սիրիայում կմնա ԱՄՆ-ի զինված ուժերի 600 զինծառայող։

«Զինվորականների այդ թվաքանակը կպահպանվի: Բայց եթե մենք տեսնենք, որ ինչ-որ բան է տեղի ունենում, ես կարող եմ փոքր-ինչ ուժեղացնել ներկայությունը»,- ասել է Պենտագոնի ղեկավարը:

Նա նաեւ չի բացառել Սիրիայում ամերիկացի զինծառայողների հետագա կրճատումն այն դեպքում, եթե ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցները իրենց զինվորականներին ուղարկեն տարածաշրջան: «Եթե դաշնակից պետությունը՝ ՆԱՏՕ-ի մի երկիր, որոշի մեզ տալ 50 մարդ, ես, հնարավոր է՝ կկարողանամ հետ կանչել 50 յուրայինների»,- ասել է Էսփերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս