Բաժիններ՝

Մահացած զինվորի մայրը պահանջում է պարզել՝ ով և ինչու է սպանել որդուն

Օրերս պաշտպանության բանակում չպարզված հանգամանքներում մահացած ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներն արդեն մի քանի ժամ  հավաքվել են Ազգային ժողովի մոտ և պահանջում են բացահայտել զինվորի մահվան հանգամանքները։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել Արթուր Աջամյանը, նա Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչ է։

Զինվորի մոր խոսքով՝ իր որդուն սպանել են, և նա ցանկանում է իմանալ պատճառը՝ ով և ինչու է սպանել։ Նա նաև ասաց, որ որդին 11 ամիս առաջ էր զորակոչվել ծառայության, և նրան «սպանել են իր ծննդյան օրը»։

Այս պահին հարազատների հետ զրուցում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Նշենք, որ հարազատները հստակ պատասխան են պահանջում՝ հայտարարելով, որ միայն դրանից հետո կհեռանան Ազգային ժողովի մոտից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս