«Դա տաքարյուն ըմբոստություն է, որը հարիր չէ որևէ մեկիս». Սոֆյա Հովսեփյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը սխալ է համարում ՌԴ Արմավիր քաղաքում Գարեգին Նժդեհին նվիրված հուշատախտակը հանելուն ի պատասխան Երևանում Գրիբոյեդովի արձանը ներկելու քայլը:

«Համարում եմ, որ սա երիտասարդական տաքարյունություն էր, մասնավորապես՝ հաշվի չառնելով, ե ով է եղել Գրիգոյեդովը հայ ազգի համար: Արմավիր քաղաքում տեղի ունեցածը պարզապես անընդունելի քայլ էր, այստեղ ինձ ավելի շատ զարյարցրել հայ համայնքի անտարբերությունը: Մենք պետք է փորձեիքն առավելագույն ջանքերը ներդնել, որպեսզի մեր կողմից դրված հուշատախտակը մնար իր տեղում:

Այս հանգամանքով էլ պայմանավորված Շահենը դիմել է այդ գործողություններին, որը չեմ համարում օրինաչափ, երկրորդը՝ դա տաքարյուն ըմբոստություն է, որը հարիր չէ որևէ մեկիս»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սոֆյա Հովսեփյանը:

Նրա խոսքով՝ այս ամենը համարվում է վանդալիզմ, որը մշտապես դատապարտվել է, ավելին՝ Գրիբոյեդովի արձանի ներկումը, նրա բնորոշմամբ՝ բարբարոսություն է:

Ինչ վերաբերում է Գարեգին Նժդեհի հուշատախտակը հանելուն, Սոֆյա Հովսեփյանը նկատեց՝ այս ամենը հետևանքն է այն բանի, որ վերջին շրջանում Գարեգին Նժդեհի մասին մեծ քննարկումներ էին, թե՛ Ադրբեջանի նախագահի կողմից, թե՛ դրան հայկական կողմից տրված պատասխանները:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս