58 խաղ՝ 2 տարում․ Դեմբելեի վնասվածքների վիճակագրությունը
Ուսման Դեմբելեն հերթական վնասվածքն է ստացել Չեմպիոնների լիգայի «Բորուսիայի» հետ խաղում: Ֆրանսիացին կրկին խնդիրներ ունի ազդրի հետ։ Նախորդ վնասվածքը դեռ թողել է իր հետքը, և Դեմբելեն բաց կթողնի տասը շաբաթ:
Դժբախտաբար, սա ֆրանսիացու առաջին վնասվածքy չէ այս մրցաշրջանում: Շատ երկրպագուներ վստահ են, որ Ուսմանը «բյուրեղյա» խաղացող է, ումից «Բարսելոնան» պետք է ազատվի, քանի որ վնասվածքները պարզապես թույլ չեն տալիս նրան բացահայտել իր ներուժը 100%-ով:
Ավելի քան երկու տարի «Բարսայում» խաղալու ընթացքում Դեմբելեն ընդհանուր առմամբ ութ վնասվածք է ստացել։ Նա բաց է թողել 58 հանդիպում: Ֆրանսիացին վնասվածքների մեծ մասը ստանում է ձախ ոտքին։
Սիրարփի Աղաբաբյան