Խաչիկյանը հարցաքննվում է
Քիչ առաջ ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը 168.am-ին տեղեկացրեց, որ այս պահին ոստիկաններն աշխատում ենԱխթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի հետ տեղի ունեցած միջադեպը:
Հիշեցնենք, որ այսօր երեկոյան կրակոցներ են արձակվել քաղաքապետի տան ուղղությամբ, վնասվել է նաև նրա ավտոմեքենան:
Ա. Ահարոնյանի փոխանցմամբ` այս պահին Ոստիկանությունը որևէ պաշտոնական տեղեկատվություն հայտնել չի կարող: Դեպքի վայրում է նաև Ոստիկանություն մարզային վարչության պետը:
168.am-ը փորձեց որոշ տեղեկություններ ստանալ նաև Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանից, ով, սակայն, մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, թե իրեն հարմար չէ խոսել:
Մեր տեղեկություններով` մեր զանգահարելու պահին Հ. Խաչիկյանը հարցաքննվում էր:
Նշենք, որ Հայկազ Խաչիկյանը ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար, ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի եղբայրն է: