Կենտրոնական բաժին բերման ենթարկված երիտասարդի մոտ մեթամֆետամինի նմանվող զանգված է հայտնաբերվել
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալները, նոյեմբերի 20-ին Հրազդանի կիրճում հայտնբերեցին ու բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչներ 27-ամյա երկու երիտասարդի։ Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգված, մյուսի՝ մարիխուանայի նմանվող մոխրացած հետքերով կաթուցիչներ։ նրանց հայտնածով՝ հայտնաբերվածները թմրամիջոց են։
Նշանակվել են փորձաքննություններ։
Հանգամանքները, այդ թվում՝ թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրները պարզվում են։
Կատարվում է քննություն։