Բաժիններ՝

Լոնդոնի դատարանը Ասանժին թողեց կալանքի տակ

Լոնդոնի դատարանը Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին թողել է կալանքի տակ, նրան ԱՄՆ-ին արտահանձնելու գործով հաջորդ տեխնիկական լսումները կկայանան դեկտեմբերի 13-ին եւ 19-ին: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու գործով հերթական տեխնիկական լսումներն անցել են Լոնդոնի Վեսթմինսթերի օկրուգի մագիստրատական դատարանում: Ասանժը դրանց բանտից մասնակցել է տեսակապով, որտեղ պահվում է գրավով դուրս գալու պայմանների խախտման դատավճռով:

Դատարանը խնդրել է հաստատել Ասանժի անունը եւ ծննդյան ամսաթիվը, դատավորը հիշեցրել է, որ այսօրվա լսումներն անհրաժեշտ ադմինիստրատիվ ընթացակարգ են արտահանձնման գործերում, երբ դատապարտյալը պետք է դատարանում հայտնվի 28 օրվա ընթացքում մեկ անգամից ոչ պակաս:

Ասանժի փաստաբան Գարեթ Փիրսը հայտարարել է, որ Ասանժը իրեն վատ է զգում, չունի համակարգչից օգտվելու հնարավորություն, եւ խնդրել է մեղմացնել կալանքի պայմանները: Դատավորը պատասխանել է, որ դրա իրավասությունը չունի եւ մերժել է խնդրանքը:
Այսօրվա լսումները տեւել են չորս րոպե:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս