ՀՀ ԱԳՆ-ն ոչ հաստատում, ոչ հերքում է լրագրողների՝ Բաքու այցի մասին տեղեկությունը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ոչ հաստատում, ոչ հերքում է լրագրողների՝ Բաքու այցի մասին տեղեկությունը: «Արմենպրես»ի հարցմանն ի պատասխան, ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մանրամասներ չհայտնեց:

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել այն մասին, որ նոյեմբերի 17-ին Հայաստանից Ադրբեջան կայցելի լրագրողների խումբ: Նշվում է, որ լրագրողները կայցելեն ադրբեջանական պետական մի շարք կառույցներ և կհանդիպեն փորձագետների: Ակնկալվում է, որ դրանից հետո կկազմակերպվի լրագրողների պատասխան այց Բաքվից՝ Հայաստան: Նշվում է, որ այցերի պայմանավորվածությունը ձեռք է բերվել պետությունների ղեկավարների մակարդակով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930