Բաժիններ՝

Մեկ օրում 946 փախստական է Սիրիա վերադարձել Լիբանանից ու Հորդանանից

Անցած օրվա ընթացքում գրեթե 1000 սիրիացի փախստական է Սիրիա վերադարձել Լիբանանից ու Հորդանանից: Այդ մասին հաղորդվում է Հակամարտող կողմերի հաշտեցման եւ փախստականների տեղաշարժի նկատմամբ հսկողության ռուսական կենտրոնի տեղեկագրում, որը հրապարակվել է պաշտպանության նախարարության կայքում։

«Անցած օրվա ընթացքում արտասահմանյան պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 946 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով՝ 223 մարդ (67 կին, 113 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով՝ 723 մարդ (217 կին, 369 երեխա)»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ճշտվում է, որ անցած օրվա ընթացքում ռուսական կողմը հումանատար ակցիա է անցկացրել Ալ-Բայադում (Համայի նահանգ): Հանձնվել են 2,45 տոննա ընդհանուր քաշով 500 պարենային հավաքածուներ:

Կենտրոնի տվյալներով՝ Սիրիայի զինված ուժերի ինժեներային ստորաբաժանումները մեկ օրում ականազերծել են 2,8 հեկտար տարածք: Բացի այդ, մասնագետները ոչնչացրել են 43 պայթյունավտանգ առարկաներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս