Անկախ «թրենդից». Աշոտ Ղուլյանի համար ոչ վատ շանս է բացվում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Արցախում հաջորդ տարի սպասվող նախագահական ընտրությունների շեմին ֆավորիտ համարվող թեկնածուներից երկուսը՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն ու ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, ընդգծված «փաշինյանակենտրոն» գծի մեջ են գործում եւ իրենց հռետորաբանությունը կառուցում:

Ըստ էության, որքան էլ դա այօսր «թրենդի» մեջ է, սակայն ոչ բոլոր արցախցիներին է բավարարում եւ գոհացնում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն էլ հակառակ «թրենդի» մեջ է՝ պարբերաբար հանդես է գալիս ընդգծված հակափաշինյանական հայտարարություններով, ստեղծված իրավիճակում ընտրություններին ակտիվ արշավի դեպքում ոչ վատ դիրքերում կարող է հայտնվել ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ով իր հանդիպումներն սկսել է, ինչպես ինքն է ասում, արցախակենտրոն քաղաքականության մեջ:

Իրականում, ինչպես արցախցիներն են նշում, արցախցու համար առանցքայինն իր անվտանգությունն ու կենսամակարդակի բարձրացումն է, ով դա ապահովի, նա էլ հաջողություն կունենա՝ անկախ նրանից, թե ով է Հայաստանի ղեկավարը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս