Նիկոլ Փաշինյանը չվճարվող արձակուրդ է տրամադրել Եղիշե Կիրակոսյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չվճարվող արձակուրդ է տրամադրել ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 26-րդ մասով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին 2019 թվականի նոյեմբերի 1-ին տրամադրել չվճարվող արձակուրդ»,- ասված է որոշման մեջ: