Առողջապահության նախարարությունն ինչպե՞ս կծախսի 109 միլիարդ դրամը
2020 թվականի բյուջեի նախագծով՝ Առողջապահության նախարարությանը կհատկացվի 109 միլիարդ դրամ՝ 2019 թվվականին հատկացված 89,6 միլիարդի դրամի փոխարեն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ Առողջապահության ոլորտին հատկացված գումարի չափը ներկայացրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Բյուջետային հատկացումների 24.8 տոկոսը կամ 27.1 միլիարդ դրամն ուղղվելու է առողջության առաջնային պահպանմանը, ամբուլատոր պոլիկլինիկական բժշկական ծառայությունների մատոցմանը, լաբորատոր գործիքային ախտորոշիչ ծառայությունների մատուցմանը։ Հանրապետության ողջ բնակչությանն անվճար մատուցվելու են թերապեվտիկ, ընտանեկական բժշկի, մանաբույժի, նեղ մասնագետի խորհրդատվություններ, իրականացվելու են լաբորատոր հետազոտություններ, իսկ ՀՀ երկու բժշկական կենտրոնում իրականացվելու է կոլորեկտալ քաղցկեղի սքրինինգային և պիլոտային ծրագիր 50-75 տարեկան քաղաքացիների համար։
Հանրային առողջության պահպանմանն ուղղվելու է հատկացված միջոցների 5.3 տոկոսը, կամ 5,7 միլիարդ դրամ, որը 26.2 տոկոսով ավելի է 2019 թվականի ցուվցանիշից։ Սոցիալապես անապահով և առանձին խմբերի պատկանող անձանց ուղղվելու է 25 տոկոսը կամ՝ 21 միլիոն դրամը, որը նախորդ տարիներից ավելի է մոտ 41 տոկոսով, իսկ ոչ վարակիչ հիվանդությունների բուժման համար կուղղվի 12.5 տոկոսը կամ 13.7 միլիարդ դրամ. նախորդ տարվա համեմատ թիվն աճել է 34 տոկոսով»,- պետական բյուջեից հատկացված միջոցներն ըստ ոլորտների բաշխեց նախարարը։