Բրազիլիայում հրաժարվում են խաղալ 24 համարի ներքո՝ վիճակախաղերի, եղնիկների և համասեռամոլների պատճառով
«Գրեմիոյի» դարպասապահ Բրեննո Կոստան եզակի ֆուտբոլիստ է Բրազիլիայի առաջնությունում: Ավելի քան 600 խաղացողներից նա միակն է, ով կրում է 24 համարի մարզաշապիկ։
Շատ տարօրինակ է, բայց հեշտ բացատրվող․ Բրազիլիայում այդ թիվն ասոցիացվում է համասեռամոլների հետ։
Ի՞նչ։
Ամեն ինչ սկսվեց Jogo do Bicho վիճակախաղից («Խաղ կենդանիների հետ»)։ Այս խաղը երկրում արգելված էր 1946 թվականից ի վեր, բայց մինչ օրս շարունակում է մնալ հանրաճանաչ: Ի տարբերություն պետական վիճակախաղերի՝ ցանկացած գումար կարելի է վճարել Jogo do Bicho-ում:
Սկզբունքը շատ նման է այն վիճակախաղերին, որոնք մեզ ծանոթ են․
• Յուրաքանչյուր տոմսի համարները՝ 0-ից մինչև 99,
• Դրանք բաժանված են 25 հատվածի՝ յուրաքանչյուրը 4 համարով: Յուրաքանչյուր սեկտոր համապատասխանում է կենդանիների մի տեսակի,
• Դուք կարող եք խաղադրույք կատարել որոշակի թվով կամ կենդանիների սեկտորի վրա:
24 թիվը համապատասխանում է եղնիկին, որը պորտուգալերեն գրվում է այսպես՝ veado: Եվ veado-ն շատ նման է viado բառին` գեյ բառի վիրավորական տարբերակին բրազիլերենում:
Հետևաբար՝ ֆուտբոլիստները խուսափում են նման ասոցիացիաներից: Բրազիլիայի առաջնությունում սա հեշտ է. թվերի համար սահմանափակումներ չկան: Խնդիրները սկսվում են «Լիբերտադորեսի» գավաթում. հայտացուցակում թույլատրվում է 30 խաղացող, համարները պետք է լինեն 1-30-ը:
Ֆուտբոլիստներից ոմանք պետք է վերցնեն 24 համարը: Ակումբները գտել են ելքը․ նրանք համարը տալիս են երրորդ դարպասապահին, որը գրեթե երբեք դաշտ դուրս չի գալիս։ Բայց երբեմն դա տեղի է ունենում։
Դա պատահեց Կասիոյի հետ («Գրեմիոյի» շրջանավարտ, ով խաղում էր ՊՍՎ-ում և «Սլավիայում»): Նա «Կորինտիասին» միացավ 2012 թվականի հունվարին: Թիմն արդեն ուներ երկու դարպասապահ, ուստի Կասիոն ստացավ 24 համարը:
Բայց բրազիլացին շրջանցեց մրցակիցներին և գրեթե առանց փոխարինման անցկացրեց գավաթն ու առաջնությունը: Պորտուգալիայի դեմ խաղից հետո նա փոխանակեց շապիկը Դիդայի հետ, ինչից հետո լրագրողների մոտ հարցեր առաջացան․
– Դուք փոխանակվեցիք մարզաշապիկներով Դիդայի հետ, որովհետև նա լեգենդար դարպասապա՞հն է: Թե՞ հոգնել եք 24 թվից:
– Երկու պատճառով էլ: Բայց ես խոստանում եմ, որ շուտով թիվ 24-ը կփոխվի:
Եվ այդպես էլ եղավ. շուտով Կասիոյին տրվեց 12 համարով մարզաշապիկ:
Սիրարփի Աղաբաբյան