Բաժիններ՝

Մարդկանց տրամադրությունը համարում են տնտեսագիտական  հիմնական գործոն, բանաձևերը որոշակիորեն իրենց տեղը զիջում են. ՀՀ վարչապետ 

Ազգային ժողովում մեկնարկել է 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումը։ Նախագիծն այսօր խորհրդարանականներին ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարն ի թիվս այլ ոլորտների՝ խոսեց գյուղատնտեսության ոլորտում արձանագրած ցուցանիշների մասին, որտեղ առկա են խնդիրներ։

«Մենք որոշակի խնդիրներ ունենք գյուղատնտեսության ցուցանիշների հետ կապված. այս տարվա համախառն արտադրանքի ծավալն այս տարվա 10 ամիսների կտրվածքով նշվում է 95.2 տոկոս, այսինքն՝ մենք ունենք 4.8 տոկոսի նվազում։ Այստեղ ուզում եմ մեկ նրբության մասին խոսել. ՀՀ-ում կոնյակի սպիրտի հետ կապված որոշակի խնդիրներ ենք ունեցել, որը տեղավորելու համար ցույց են տվել խաղողի մթերման ոչ ճշգրիտ ցուցանիշներ, հիմա այդ մեխանիզմը փակված է և խաղողի մթերման ծավալներն ավելի ճշգրիտ են արտահայտվում»,- գյուղատնտեսության ոլորոտւմ արձանագրած ցածր ցուցանիշի պատճառը հիմնավորեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, սակայն, որ այս ոլորտի վերաբերյալ լավ լուր ունի հայտնելու։

«Լավ լուր նույնպես ունենք. նախնական օպերատիվ տվյալներով՝ 10 ամսվա համար բուսական ծագման գյուղմթերքի 15 տոկոսանոց աճ, իսկ կենդանական ծագման գյուղմթերքի՝ 3,3 տոկոսանոց աճ»,- ասաց  Փաշինյանը։

Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է ունենալ շատ լավ տրամադրությունը։

«Ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ վերջին տարիներին  տնտեսագիտության գլոբալ թրենդը այնպիսին է, որ մարդկանց տնտեսական վարքաիծը, մարդկանց տրամադրությունը համարում են տնտեսագիտական  հիմնական գործոն՝ այսինքն՝ գումարումներն ու բանաձևերն իրենց տեղը որոշակիորեն զիջում են մարդկանց, հանրության տրամադրությանը. մեր երկրում տնտեսական բավականին բարձր տրամադրություն կա»,-ասաց  Փաշինյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս