Բաժիններ՝

«Նրանք ինձ համար գարշելի են»․ Ռոյ Քինը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների մասին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը քննադատել է թիմին՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի հանդիպումից առաջ (1:1)  «Լիվերպուլի» ֆուտբոլիստներին ջերմորեն ողջունելու համար:

«Նրանք ինձ համար գարշելի են: Նրանք գնում են պատերազմ, կանգնում են թունելի մեջ , գրկում և համբուրում են մրցակցին: Առճակատման ակնարկ անգամ չկա: Դու գնում ես նրանց դեմ կռվելու:

Ֆուտբոլում շատ բան չի փոխվել, բայց ֆուտբոլիստները դարձել են բոլորովին այլ: Դու գնում ես պատերազմ այս խաղացողների դեմ: Եվ նրանք կանգնում և գրկում են իրար:

Զրուցեք խաղից հետո, կամ ընդհանրապես մի խոսեք նրանց հետ»,- ասել է Քինը Sky Sports-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս