Բաժիններ՝

Թուրքիան ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով ոչ մի դեպքում չի հրաժարվի Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունից

Թուրքիան ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով ոչ մի դեպքում չի հրաժարվի Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունից: Այդ մասին Բելգրադում լրագրողներին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարան) խոսնակ Մուստաֆա Շենտոպը:

«Ոչ մի դեպքում «…» Թուրքիան թույլ չի տա, որ ահաբեկչական կազմավորումները միջանցք ստեղծեն հենց սահմանի մոտ»,-ասել է Շենտոպը՝ պատասխանելով համապատասխան հարցին: Նա նաեւ նշել է, որ Սիրիայում ռազմական գործողության պատճառով ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներն անակնկալ չեն դարձել Թուրքիայի համար:

«Դրանում ոչ մի անսպասելի բան չկա, որովհետեւ արդեն քննարկվում էր ԱՄՆ-ում: Նրանք կարծում են, որ կարող են միջազգային քաղաքականությունը ղեկավարել պատժամիջոցների կիրառման ճանապարհով, բայց նրանք իրավացի չեն»,-ասել է Շենտոպը եւ հավելել, որ իրականում պատժամիջոցներն ուժեղացնում են այն երկրներին, որոնց վրա դրանք դրվում են, «Թուրքիան բացառություն չի լինի», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս