Բաժիններ՝

Ինչո՞ւ է ընկերությունը դադարեցնում դեպի Ստամբուլ և Անթալիա տոմսերի վաճառքը

«Ավիատուր» տուրիստական գործակալությունն այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այսուհետ դադարեցնում են ավիատոմսերի և փաթեթների վաճառքը դեպի Ստամբուլ և Անթալիա։

«Մեր ընկերությունը չի աջակցի այն մարդկանց, ովքեր ուզում են գնալ այդ նողկալիների երկիր»,- գրել էինք նրանք:

Տուրիտական գործակալության տնօրեն Արևիկ Բոբոխյանը 168.am-ի հետ զրույցում խոսելով իրենց այդ որոշման մասին՝ ասաց.

«Մենք երբեք բիզնես շահով չենք առաջնորդվել: Մենք չենք ցանկացել աշխատել  Turkish Airlines-ի հետ: Իսկ այժմ ուղղակի հայտարարեցինք, որ այդ հարցով չդիմեն, տհաճ է: Մեզ երբ դիմում էին, ամեն ինչ անում էինք, որ ուղղությունը փոխեինք, այլ տարբերակներ էինք առաջարկում: 7 տարի է՝ աշխատում ենք, 2-3 դեպք է եղել, որ ուղարկել ենք, այն էլ՝ մշտական հաճախորդներ են եղել, չենք ցանկացել նեղացնել: Բայց արդեն տանելի չէ, չենք ուզում ոչ մի կերպ  առնչություն ունենալ այդ երկրի հետ»:

Կարդացեք նաև

Տնօրենի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ, Անթալիա մեկնել ցանկացողների քանակն ավելի մեծ է հիմնականում ամռանը, իսկ Ստամբուլ մեկնում են ավելի շատ գործնական նպատակով, հատկապես՝ առևտրականները:

‼‼‼ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‼‼‼Ավիատուր տուրիստական գործակալությունը պաշտոնապես հայտարարում է ,որ այսուհետ դադարեցնում է…

Gepostet von AVIATOUR am Sonntag, 13. Oktober 2019

Հիշեցնենք, որ քրդերի դեմ «Խաղաղության ակունք» ռազմագործողությունը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։ Արդեն մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, դատապարտել են Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիսում։

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս