Բաժիններ՝

«Ամեն ինչ անում ենք, որպեսզի կարողանանք մեր սպայի վիճակը բարելավել». Արտակ Դավթյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանն անդրադարձավ Վայոց ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի  ժամանակ մարմնական վնասվածքներ ստացած և կոմայի մեջ հայտնված սպա Արա Մխիթարյանի վիճակին:

«Վիճակը գնահատվում է կայուն ծանր, դրական շատ չնչին դինամիկայով: Ամեն ինչ անում ենք, որպեսզի կարողանանք մեր սպայի վիճակը բարելավել»,- ասաց Դավթյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Վայոց ձորում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ՀՀ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծանր մարմնական վնասվածքներ է ստացել և այժմ գտնվում է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում՝ կոմայի մեջ:

Ըստ պաշտոնական վարկածի՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Եղեգնաձոր քաղաքի բնակիչ է, բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել: Տուժածի ընկերներն ու հարազատները վստահեցնում են՝ նման բան հնարավոր չէ, սպան հաղթանդամ է և մեկ հարվածից չէր կարող այդպիսի վնասվածքներ ստանալ:

Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի՝ դեպքին մասնակցել են 3-4 անձ, այժմ կա մեկ ձերբակալված՝ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը, ում մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հիշեցնենք նաև, որ դեպքից մի քանի օր հետո Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց իր պաշտոնից:

Մարիամ Պետրոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս