«Ուժային կառույցների համար Փաշինյանը persona non grata է դառնում». Ստեփան Դանիելյան
Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուժային կառույցների համար Փաշինյանը persona non grata է դառնում, այսինքն՝ անցանկալի անձ, իսկ նրա հետ համագործողներն ապագայում կհամարվեն կոլաբորացիոնիստներ՝ համագործակցողներ:
Այս տենդենցը վաղուց էր զգացվում, սակայն հիմա ակնհայտ դրսևորումներ է ստանում:
Ոստիկանությունը և ԱԱԾ-ն պահպանողական կառույցներ են և ունեն ներքին վարվելակերպ ու ավանդույթներ: Դա լավ է, թե վատ, տվյալ պահին էական չի, դա այդպես է:
Ինչ վերաբերվում է Զինված ուժերին, ապա այնտեղ ևս Նիկոլը օտար տարր է: Դա զգալով՝ Նիկոլը փորձում է հեղինակազրկել այդ կառույցները՝ գոնե ղեկավար կազմին, ինչն ավելի է խորացնում փոխադարձ անվստահությունը:
Սակայն կա իրականություն, որի հետ և՛ Նիկոլը, և՛ ուժային կառույցները ստիպված են համակերպվել ու հարմարվել միմյանց գոյությանը: Այսինքն, այդ կառույցներում պետք է լինեն Նիկոլի հետ բանակցողներ, որի դերը կատարում են (կամ՝ էին) այդ կառույցների ղեկավարները։
Հիմա իրավիճակ է փոխվում և եթե այդ կառուցների ղեկավարներ նշանակվեն «դրսից» մարդիկ, ապա Նիկոլը մնում է առանց «բանակցողների»։ Իր մարդկանց նշանակելով այդ կառույցների ղեկավարներ, ինքն կորցնում է այդ կառույցների վրա ուղղակի վերահսկողությունը՝ կառույցները վերահսկողների հետ ուղիղ կապը, դրանով անվստահության մթնոլորտն տեղափոխելով այդ կառույցների ներսը։
Հետաքրքիր է, թե դրանից ինչ կստացվի»։
Ուժային կառույցների համար Փաշինյանը persona non grata է դառնում, այսինքն անցանկալի անձ, իսկ նրա հետ համագործողները…
Gepostet von Stepan Danielyan am Dienstag, 8. Oktober 2019