«Որտեղի՞ց գիտեք, որ Վալերի Օսիպյանն աշխատանքի չի եկել». Վլադիմիր Կարապետյան

Որտեղի՞ց գիտեք, որ Վալերի Օսիպյանն աշխատանքի չի եկել. այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը 168.am-ի հարցին, թե ինչո՞ւ վարչապետի գլխավոր խորհրդական Վալերի Օսիպյանն արձակուրդի ավարտից հետո աշխատանքի չի ներկայացել։

Դիտարկմանը, որ մամուլում կա հրապարակում, որ Վալերի Օսիպյանն արձակուրդից չի վերադարձել աշխատանքի, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց.

«Չգիտեմ, կճշտեմ՝ կհայտնեմ»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Վալերի Օսիպյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական նշանակվելուց մեկ օր անց արձակուրդ է մեկնել:

Կարդացեք նաև

Վալերի Օսիպյանի արձակուրդը սկսվել է սեպտեմբերի 19-ից և ավարտվել է հոկտեմբերի 2-ին: Վալերի Օսիպյանի արձակուրդը չվճարվող է:

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031