Ժամը 8։00-ից 20։00-ն արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը մի շարք փողոցներում
Հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ խցանումներից խուսափելու համար, նույն օրը, ժամը 8։00-ից մինչև 20։00-ն արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Պարոնյան փողոցում և Հալաբյան փողոցում՝ Հալաբյան-Կիևյան փողոցների խաչմերուկից մինչև Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկ։
Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից: