Բաժիններ՝

Վրաստանում առավել մեծ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչը Թբիլիսիի քաղաքապետն է. հարցում

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի վարկանիշն ամենաբարձրն է Վրաստանի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների շրջանում: Այդ մասին վկայում են Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) կատարած ուսումնասիրության տվյալները։

Հարցումն անցկացվել է հուլիսի 13-ից 29-ը: Դրան մասնակցել է ավելի քան 2,1 հազար քաղաքացի: Վիճակագրական անճշտությունը կազմել է 2-3 տոկոս: «Կախա Կալաձեի գործունեությունը «շատ լավ» է գնահատում հարցման մասնակիցների 11 տոկոսը, «լավ»՝ 34 տոկոսը, «միջին»՝ 37 տոկոսը, բացասական՝ 10 տոկոսը, իսկ «խիստ բացասական՝ 5 տոկոսը»,-ասված է հետազոտության նյութերում:

Հարցման արդյունքների համաձայն, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է հարցման մասնակիցների 12 տոկոսի դրական գնահատականը (1 տոկոսը նրա գործունեությունը գնահատել է «շատ լավ», 11 տոկոսը՝ «լավ»), դրա հետ մեկտեղ հարցվածների 36 տոկոսը նրա գործունեությունը համարում է «միջին», 28 տոկոսն այն գնահատել է «շատ վատ», 12 տոկոսը՝ «վատ»:

Խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձի գործունեությունը պաշտպանել է 10 տոկոսը (1 տոկոսը՝ «շատ լավ», 9 տոկոսը՝ «լավ»), նրան բացասական գնահատական է տվել 24 տոկոսը, միջին՝ 16 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս