Բաժիններ՝

««Ինտերը» հավակնոտ ակումբ է: Ես այլևս չէի ցանկանում լինել Անգլիայում». Ռոմելու Լուկակու

Հարձակվող Ռոմելու Լուկակուն կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդից» «Ինտեր» ամառային տրանսֆերը ճիշտ որոշում էր:

«Հնարավոր է՝ «Ինտերն» այն ակումբն է, որն ինձ պետք է: Ես սեր ունեմ այս շրջանի նկատմամբ: Սեր «Ինտերի» նկատմամբ:

Ես ճիշտ ժամանակին լքեցի Անգլիան: Ես այլևս չէի ցանկանում այնտեղ գտնվել:

Մենք յուրահատուկ կազմ ունենք: «Ինտերը» հավակնոտ ակումբ է, որը ցանկանում է վերադառնալ այնտեղ, որտեղ և պետք է լինի:

Ես ուզում եմ օգնել ակումբին ինչ-որ բան կառուցել: Սա ինձ համար ճիշտ քայլ է»,- Լուկակուին է մեջբերում ESPN-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս